National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.11.2021
Խորհրդարանը քննարկել է մի շարք համաձայնագրեր եւ օրենսդրական նախաձեռնություններ
1 / 1

Կառավարության հեղինակած ««Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ փաստաթուղթը ստորագրվել է 2019թ.-ին: Կոնվենցիայի վավերացումը պայմանավորված է բարձրագույն կրթության ոլորտում միջազգային համագործակցության խթանման, ինչպես նաեւ բարձրագույն կրթության որակավորման ճանաչման համար թափանցիկ, համապարփակ միջոցների ապահովման անհրաժեշտությամբ: 
  
««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը եւս ներկայացրել է  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ փաստաթուղթը ստորագրվել է 2020թ. մայիսի 29-ին: Համաձայնագրով կողմերը կհիմնադրեն ԱՊՀ ցանցային համալսարան: 
  
Փաստաթղթերի վերաբերյալ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը եղել է դրական: 
  
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի ներկայացմամբ քննարկվել է նաեւ ««Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության միջեւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 1959 թվականի ապրիլի 20-ի եվրոպական կոնվենցիայի կիրառումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Համաձայնագրի նպատակ է բարելավել քրեական գործերով փոխադարձ օգնության, ներառյալ՝ իրավական օգնության որոշակի ձեւերի մասով երկու երկրների միջեւ համագործակցությունը: 
  
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: 
  
««Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը նույնպես ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը: 
  
Մեր երկիրն արձանագրությունը ստորագրել է 2019թ. հոկտեմբերի 2-ին: Փաստաթղթով սահմանում են տվյալների մշակման օրինականության առավել խիստ պահանջներ: 
  
Գլխադասային` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի փոխնախագահ Վահագն Հովակիմյանը: 

Օրվա ընթացքում խորհրդարանը քննարկել է նաեւ մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունմամբ ակնկալվում է ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը:

Առաջին ընթերցմամբ  քննարկվել է նաեւ «Սնդիկի մասին» եւ ««ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:  «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի սնդիկի կարգավորման իրավական հենք, ինչը կնպաստի դրա ապօրինի շրջանառության կանխարգելմանը, սնդիկի էկոլոգիապես անվտանգ գործածությանը: Կսահմանվի սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտադրությունը ՀՀ-ում օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից կարգելվի: Վեց ամսվա ընթացքում Կառավարության որոշումներով կսահմանվեն Հայաստանից սնդիկի արտահանման կարգը, ինչպես նաեւ  արտահանման եւ  ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը:

Այնուհետեւ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ակնկալվում է կանոնակարգումների համապատասխանեցում ներպետական իրավական այն ակտերին, որոնք արդեն գործում են, ինչպես նաեւ միջազգային պարտավորություններից բխող նոր իրավակարգավորումների նախատեսում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020թթ. ընթացքում Հայաստան են ներմուծվել  մոտ 175 տոննա օզոնաքայքայիչ նյութեր եւ ֆտորացված այլ գազեր (հիդրոֆտորածխածիններ)՝ նախագծի ընդունման արդյունքում  կնվազեցվի շրջակա միջավայրի եւ բնակչության կյանքի ու առողջության վրա վնասակար ազդեցությունը:

Քննարկվել է նաեւ ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Օրենսդրական փոփոխությունները կնպաստեն վարչարարության նվազեցմանն ու Հայաստանում կենդանական աշխարհի օգտագործման համապարփակ կանոնակարգմանը:

Հաջորդիվ քննարկվել են ««Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին»  եւ ««Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին եւ համաձայնագրին ԱԺ գլխադասային հանձնաժողովները դրական եզրակացություն էին տվել:

Օրվա վերջին նիստում ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

10.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Մայիսի 13-ին՝ ժամը 12:00-ին, 114 դահլիճում կհրավիրվի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am